Մենք հարվածում ենք Մենք թևածում ենք Նորից դառնում սեր՝ Աղոթք առ Աստված…

Մեզ հարվածում են, մենք թևածում ենք…

Մենակ թուրք ասկյարը՝ իմանալով, որ խաղաղ ցուցարարների մեջ կան ծնողներ իրենց անչափահաս և գրկի (ծծկեր) երեխաներով, ովքեր եկել են բարձրաձայնելու իրենց երեխաների ապագայի և ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ անվտանգ ապրելու հարցը, հրահանգ կտա օգտագործել հատուկ միջոցներ այդ խաղաղ երթը բիրտ ուժով ցրելու։

Ավելին ասեմ, ես վստահ եմ, որ նիկոլը երեկ այդ բիրտ ուժը տեսնելիս կրկնել է իր 2008 թվականի մարտի 1-ի խոսքերը, ուղղակի այլ իմաստով. «Տղերք, չեք պատկերացնի՝ հոգիս ոնց էր փառավորվում, երբ իմացա, որ ոստիկանները Հայերին գցին քացու տակ ու շանսատակ արեցին»։ Հուսամ, որ հիմա էլ ավելի հասկանում եք, որ նիկոլը ոչ մի կարմիր գիծ չունի և պատրաստ է Հայի արյուն թափել իր իշխանությունը երկարաձգելու համար:

Մենք հարվածում ենք
Մենք թևածում ենք
Նորից դառնում սեր՝
Աղոթք առ Աստված…

Հ.Գ. 2018-ին էլ նա նույնպես վճռական էր նույն կերպ հասնել իր դիմաց դրված բոլոր առաջադրանքներին, անցնելով բոլոր կարմիր գծերը և թափելով Հայի արյուն: