Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն այսօր հայտարարություն է տարածել հետևյալ բովանդակությամբ․


2018թ․ ի դեպքերը այս կապիտուլյանտն անվանում է հեղափոխություն։ Սովորաբար հեղափոխությունները մեծ թռիչք են ապահովում երկրի զարգացման համար։
Իսկ Նիկոլի կազմակերպածն ընդամենը իշխանության զավթում էր, որն էլ շարունակվեց երկրի տնտեսական և սոցիալական բոլոր ոլորտների անկումով։ Ընդամենը ճանապարհների կառուցումը չի կարող երկիրը դուրս բերել ճգնաժամից։

Մինչդեռ նա ոչ միայն երկիրը չտարավ իր խոստացած թռիչքաձև զարգացման, այլև կորցրեց երկրի տարածքի 25 տոկոսը։

Այս կապիտուլյանտի հրաժարականը մեզ համար բավարար չէ։ Նա պետք է մերժվի ամբողջ ազգի կողմից և պախարակվի հանրապետության հրապարակում՝ որտեղից որ սկսեց իր դավաճանական գործունեությունը։

Այս մասին հայտնում է տելեգրամյան armvoice ալիքը՝ հղում անելով ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակին։

Մինչդեռ Սերժ Սարգսյանի մամուլի ծառայությունը նշվածին դեռևս արձագանք չի տվել։