Միայն տեսեք, թե ինչ կատարվեց Սանկտ-Պետերբուրգի գլխավոր հրապարակում, երբ այնտեղ հնչեց հայկական դուդուկը

Նախքան բուն նյութին անցնելը մի փոքր ինֆորմացիա․

Ըստ որոշ տվյալների դուդուկը գործածվում է մ.թ.ա. 1200 թ-ից, չնայած կան տեսակետներ, որ այն 1,500 տարվա պատմություն ունի։ Հայկական դուդուկի պատմությունը հասնում է մինչև հայկական արքայից արքա Տիգրան Մեծի ժամանակները, ով կառավարել է մ.թ.ա. 95–մ.թ.ա. 55 թթ.:
Ըստ էթնոերաժշտագետ Ջոնաթան ՄաքՔոլլումի՝
Այն [դուդուկը] միակ հայկական երաժշտական գործիքն է որ հասել է մինչև մեր օրերը, և հայկականության խորհրդանիշն է։ Դուդուկի գլխավոր առանձնահատկությունը լսողին հայերենի յուրահատկությունների փոխանցումն է։
2005 թ. հայկական դուդուկի նվագը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոց։

Դուդուկը պատրաստվում է ծիրանի ծառի փայտից։ Փողի երկարությունը լինում է 28, 33 կամ 40 սմ։

Նվագելու համար վերևի կողմում ունի յոթ կամ ութ անցք, հակառակ կողմում, բութ մատի համար՝ մեկ կամ երկու։ Եղեգից պատրաստված կրկնակի լեզվակն ունի 9-14 սմ երկարություն։ Նվագարանն ունի թավշյա, փափուկ տեմբր և տեխնիկական լայն հնարավորություններ, ինչը թույլ է տալիս կատարել տարաբնույթ բարդ, ծավալուն ստեղծագործություններ, մուղամներ, պարեղանակներ, երգային ժանրի նմուշներ։ Դուդուկն այսօր մեծ հետաքրքրություն է առաջացրել աշխարհի մասնագետ երաժիշտների և կոմպոզիտորների շրջանում՝ դուդուկի հայ վարպետների կատարողական բարձր վարպետության շնորհիվ։

Դուդուկի հայ վարպետները բազմաթիվ են՝ Կարապետ Եղոյան, Մարգար Մարգարյան, Լևոն Մադոյան, Վաչե Հովսեփյան, Խաչիկ Խաչատրյան, Ջիվան Գասպարյան, Վլադիմիր Հարությունյան, Սերգեյ Կարապետյան, Սուրեն Գրիգորյան, Մկրտիչ Մալխասյան, Գագիկ Գյուրջյան, Գևորգ Դաբաղյան, Վաչե Շարաֆյան, Նորայր Ժամհարյան, Կամո Սեյրանյան, Գևորգ Կարապետյան, Սարգիս Դավթյան և ուրիշներ։

Թեպետ դուդուկը համարվել է տղամարդու գործիք, սակայն 20-րդ դարի վերջում ի հայտ եկան նաև կին դուդուկահարներ՝ Արմինե Գրիգորյան (ԱՄՆ), Աննա Սարգսյան, Լիլիթ Հովսեփյան։

Երաժիշտ դուդուկահարների մեծ մասը տիրապետում է մի քանի նվագարանի, բացի դուդուկից նաև զուռնա, կլառնետ, շվի, երբեմն՝ սաքսաֆոն։

Միայն տեսեք, թե ինչ կատարվեց Սանկտ-Պետերբուրգի գլխավոր հրապարակում, երբ այնտեղ հնչեց հայկական դուդուկը

 

Միայն տեսեք, թե ինչ կատարվեց Սանկտ-Պետերբուրգի գլխավոր հրապարակում, երբ այնտեղ հնչեց հայկական դուդուկը:

Տեսանյութը ստորև՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.