Մի երիտասարդ ամեն օր գալիս էր եկեղեցի և մեկ րոպե մնալուց հետո դուրս էր գալիս։ Մի օր էլ քահանան հարցնում է նրան…

ԿԻՐԱԿԻ Է՝ ԱՍՏԾՈՒՆ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐԸ. ՄԱՍՆԱԿՑԵ՛Ք Ս. ՊԱՏԱՐԱԳԻՆ
Մի երիտասարդ ամեն օր գալիս էր եկեղեցի և մեկ րոպե մնալուց հետո դուրս էր գալիս։ Մի օր էլ քահանան հարցնում է նրան, թե ինչո’ւ է այդքան շուտ գնում եկեղեցուց։ Երիտասարդն ասում է, որ երկար աղոթել չգիտի, դրա համար էլ ամեն օր գալիս է եկեղեցի և միայն ասում՝ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ, ԵՍ ԱՅՍՏԵՂ ԵՄ։

Անցնում է որոշ ժամանակ, այս երիտասարդը ավտովթարի է ենթարկվում։ Նրան տանում են հիվանդանոց։ Մի քանի օր անց, երբ բուժքույրը հերթական անգամ մտնում է նրա սենյակ, զարմացած հարցնում է նրան. — Դու շատ ծանր վերքեր ունես, բայց ի՞նչն է պատճառը, որ միշտ ուրախ ես։

Երիտասարդն ասում է, որ ինքն ամեն օր այցելու ունի։ Ամեն օր, երբ բուժքույրը դուրս է գալիս, Քրիստոս գալիս է և ասում՝ ՄԻ՛ ՎԱԽԵՑԻՐ, ԵՍ ԱՅՍՏԵՂ ԵՄ… ԱՅՍ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ Է ՄԵԶ՝ ԵԹԵ ՄԻՇՏ ԱՅՑԵԼՈՒՄ ԵՆՔ ԱՍՏԾՈ ՏՈՒՆ, ՆԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԷԼ ՆԱ Է ՄԵԶ ԱՅՑԵԼՈՒՄ։