Նարեկը 44 օրյա պատերազմի մասնակից է, Նարեկի մարմնի վրա գրեթե 50-ից ավել սպիներ կան, նա բազմաթիվ վիրահատություններ է տարել և Տիրոջ կամոք ողջ և առողջ է մնացել…Այսօր նա ամուսնանոմ է

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում այսօր՝ հունիսի 17-ին, տեղի է ունենում Նարեկի և Շուշանի հարսանյաց հանդիսությունը։ Նարեկը 44 օրյա պատերազմի մասնակից է, Նարեկի մարմնի վրա գրեթե 50-ից ավել սպիներ կան, նա բազմաթիվ վիրահատություններ է տարել և Տիրոջ կամոք ողջ և առողջ է մնացել։

Ժողովուրդ ջան, հարսանիքը գրեթե ամբողջովին բաց է հյուրերի համար:
Հ.Գ. Մեր հերոս Նարեկը կարճ ժամանակ առաջ, ժողովրդի լեզվով ասած, Շուշանին փախցրել էր, բայց ֆինանսական խնդիր ունենալով հարսը սպիտակ զգեստ չէր հագել, որի համար ներողություն էր խնդրել Շուշանից, իսկ երբ այդ ամենի մասին տեղեկացել էր Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ համայնքի բնակիչ, մեր սիրելի Ստելլա Սարուխանյանը, նա իր ՖԲ-ի ընկերների միջոցով ԱՄՆ-ում բնակվող, ինձ ևս շատ հարազատ Hasmik Matevosianը մեծ ներդրումով կազմակերպեցին հարսանեկան տոնակատարությունը, տիկին Հասմիկն էլ օրեր առաջ ժամանեց Հայաստան, իսկ այսօր արդեն իսկ Շուշանը հարսի շորով մեծ տոնակատարությամբ եկեղեցով ամուսնացավ։

 

Հարսանիքի բազմաթիվ հյուրերի և հովհանավորների կողմից հարսանիքը անվանում է ստացել՝ դարի անակնկալ և հրաշալի հարսանիք։ Հարսանիքը ռեստորանում չէ, Նոր Խարբերդում Ստելլա Սարուխանյանի տան հարևանությամբ ամբողջ փողոցը փակ է ճոխ սեղաներով և հյուրերի բազմաթիվ հոսքով, բոլորը ուրախ են, ժպիտները անթիվ։ Կազմակերպչական բոլոր աշխատանքները կատարել է Stella Sarukhanyan-ը, իր ամուսինը, մտերիմ շատ-շատ մարդիկ:

Արդեն քանի օր էր օր ու գիշեր Ստելայենց տանը եռուզեռ էր, ոնց որ Հարսանացուն Հյուսիսից ֆիլմը լիներ, մի կողմում կանայք լոբի էին մաքրում, տղամարդիկ պալատկաներն էին դասավորում և էսպես հետաքրքիր օրեր էին… Շնորհակալություն բոլոր բարի մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս զույգի հարսանյաց տոնակատարությանը։ Իսկ զույգերին բարի բախտ։ Հուսանք, որ մեր երկիրը այնքան կհարստանա, որ հերոսները այլևս երբեք ֆինանսական խնդիրներ չեն ունենա, նրանք իրենց հերոսության համար միլիոնավոր դրամների թոշակներ և հաճախակի պարգևներ կստանան, ու անտեսված չեն լինի ո՛չ մարդկանց կողմից,ո՛չ էլ որևիցե մի պետական պաշտոնիայի կողմից, միշտ կլինեն բոլորի ուշադրության կենտրոնում։🙏🇦🇲❤️

Hayk Toroyan