Hraparak.am-ը գրում է, որ այսօր՝ հունիսի 1-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է: Նա դարձավ 46 տարեկան:
Կայքին պատմեցին, որ մոտ 30 րոպե առաջ վարչապետն ուղղաթիռով մեկնել է Իջևանի Ենոքավան գյուղ` ծննդյան տարեդարձը նշելու նպատակով: Կայքի տեղեկություններով` նա ունի նաև որոշ հյուրեր:
Ոստիկանապետ Վահե Ղազարյանն է կնոջ` Լուսինեի հետ, քավորն է ու եղբայրը՝ Վահե Ղալումյանն ու Հայկ Ղալումյանը՝ իրենց ընտանիքների հետ միասին: