«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մոտ 80 աշխատակից գործազուրկ է մնացել. ինչ է պարզաբանում նախարարությունը

Այսօր առավոտից բողոքի ակցիա են իրականացնում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մի շարք աշխատակիցներ։ Նրանք ասում են, որ իրենց անհիմն ազատել են աշխատանքից՝ ազատման դիմումներ ներկայացնելով։ Խոսքը մոտ ութսուն աշխատակցի մասին է։ Այս առնչությամբ հայտարարություն է տարածել Առողջապահության նախարարությունը:

«Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսվում է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» մասնաշենքերի հիմնանորոգում: Այս կարևոր ծրագրի արդյունքում, ի վերջո, կունենանք ժամանակակից չափորոշիչներին համապատասխան կենտրոն։ Փետրվարի 1-ից մեկնարկում են «Բ» մասնաշենքի վերակառուցման աշխատանքները և դրանով պայմանավորված` կենտրոնում ծավալվող բժշկական ծառայությունների մի մասը ժամանակավորապես
կդադերցվի։ Բժշկական կենտրոնը դիտարկում է հաստիքացուցակի որոշ փոփոխություններ` բժշկական անձնակազմին
անպայմանորեն այլ բժշկական հաստատություններում տեղավորելու հնարավորությունները»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *