SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այս պահին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Անհայտ անձի կողմից ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց միջազգային օդանավակայանում ռումբ է դրված։ Այս պահին դեպքի վայր են ժամանել մեծ թվով Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարներ, սակրավորներ, ինչպես նաև ոստիկանության ծառայողներ։ Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբեր։
Հիշեցննեք, որ քիչ առաջ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանն ականապատված է։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը: