Ընտանիքի միջազգային օրը հրաշալի առիթ դարձավ այսօրվա դրական համացանցային աուրայի համար: Գրեթե բոլորն իրենց ընտանիքի լուսանկարները հրապարակեցին՝ ցույց տալով սեփական վերաբերմունքն այդ բարձրագույն կառույցի նկատմամբ:

Ն. Փաշինյանը ևս անմասն չմնաս օրվա խորհուրդն արժևորելուց: Նա իր էջում հրապարակել է ընտանեկան հին, արխիվային լուսանկար, որտեղ Արփին դեռ նորածին է

Լուսանկարին կից Ն. Փաշինյանը շնորհավորական խոսքեր է ուղղել բոլոր ընտանիքներին՝ ամրություն ու երջանկություն ցանկանալով: Հետո նաև կիսվել է իր անհատական զգացողություններով:

Նա նշել է, որ իր կյանքի բոլոր դժվարությունները՝ գործազրկությունը, քաղհալածյալ կամ քաղբանտարկյալ լինելու հանգամանքը, թե երկրի ղեկավարի ծանր ու դժվարին պարտականությունը նա հաղթահարել է միմիայն ընտանիքի, ընտանեկան ջերմ ու ամուր աջակցության շնորհիվ

Նա փաստել է, որ այդ բոլոր փուլերն անկարելի էր և անկարող անցնել առանց ընտանեկան ամրության և աջակցության շնորհիվ: Նշենք, որ նրանց ընտանիքն իր կառուցվածքով օրինակելի է և օրինակ բոլորի համար