ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Էդ ո՞ւմ էիք «թուրքի եթիմ» անվանում, էդ ո՞ւմ էիք դավաճան անվանում…
Շիրակցին, գյումրեցին մերժվածներին ևս մեկ անգամ մերժեց ու մերժելու է ՄԻՇՏ։ Չէ դուք, իրոք, սպասում էիք, որ Շիրակում ողջունելու են ձեզ ու միանան ձեր «հուժկու» հանրահավաքին, ծիծաղելի եք դուք…
Շիրակցիների այսօրվա ցուցաբերած վերաբերմունքը ձեր նկատմամբ ընդունեք ի գիտություն ու մյուս անգամ էս կողմերը գալուց առաջ շատ երկար մտածեք… Շիրակցու չէ֊ն հա չի դառնա երբեք, այնպես որ ջանքեր մի գործադրեք։
Շիրակցին, գյումրեցին 2018թ-ին կատարել է իր ընտրությունը և տեր է իր կատարած ընտրությանը…