Շնորհակալություն բոլորիս…կորած երեխան հայտնաբերվել է

Հուլիսի 24-ին, ժամը 13։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հանքավան գյուղում կորել է 3-ամյա երեխա։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն «Անի ռեզորթ» հանգստյան տան մոտակայքում հայտնաբերել են Ա․ Ռ․-ին․ բուժօգնության անհրաժեշտություն չկա։