Շահումյանի խաղողի այգիների պահակն իր հոլիկում հայտնաբերեց մի անծանոթ,

արնաշաղախ կնոջ: Պահակն այնքան վախեցավ, որ անգիտակից կնոջը թողնելով՝ մի շնչում տուն

հասավ ու տնից զանգեց շտապօգնություն: Կնոջը հասցրին հիվանդանոց, տեղեկացրին միլիցիային:

Բժիշկները կարողացան փրկել կնոջ կյանքը: Գիտակցության գալով՝ կինը պատմեց իր մասին՝ 48-ամյա Արփենիկն էր՝ Երևանի 26 կոմիսարների շրջանի բնակիչ: