Factor TV-ի հարցազրույցը Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ:


–Այս ժամանակ ձևավորվեց ԱԺ-ն, և հայտնի է՝ ինչ ուժեր են էնտեղ, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքն է, Արթուր Վանեցյանի գլխավորած դաշինքն է ու ՔՊ-ն է։ Հիմա դուք ինչպիսի՞ գնահատական ունեք, ի՞նչ արդյունքների էիք ակնկալում,

ընդհանրապես ինչպիսի՞ խորհրդարան ունեցանք։ -Մենք նախորդ մի քանի գումարումների ժամանակ ունեինք պայմանականորեն 70% ապազգային ուժեր ու 30 տոկոս կիսապետական, կիսակառուցողական ուժեր։ Այժմ հակառակն է, այսինքն՝ հիմա ճիշտ հակառակն է, 70 տոկոսը ժողովրդավար ուժերն են, հեղափոխականներին ես նաև ժողովրդավարականներ եմ անվանում՝ այս ընտրությունների արդյունքները հաշվի առնելով, քանզի նրանք ունենալով

հնարավորություն՝ 80, 90, 99 տոկոս ձայներ հավաքելու, բավարարվեցին այն ձայներով, որոնք որ իրենցն էին, գո ղություն չարեցին, ես նրանց անվանում եմ ժողովրդավարներ։ Այժմ ժողովրդավարական ուժերը 50 տոկոս և ավելի ձայն ունեն, մյուսները դեռ կերևա, բայց իրենց հայտարարություններն անհանգստացնող են: -Մասնավորապես ձեզ ի՞նչն է անհանգստացնում: -Այն, որ նրանք եկել են, ընտրվել են, քաղաքական

պայ քարի մեջ են մտել իշխանափոխություն անելու նպատակով, այսինքն՝ ժողովրդավար իշխանությանը տա պալելու համար, դա է հետաքրքիր, նրանք պիտի հայտարարեին, որ ունեն ծրագրեր: իրենց խմբակցություններում մարդիկ կան, որ որևէ կուսակցության չեն պատկանում, դա իրենց պատվից էլ ավել ցածր է, եթե դու քաղաքականությամբ

զբաղվում ես Ու քաղաքական կուսակցության անդամ չես, այդ զտիչը, քաղաքական կուսակցությունը անհատների ոչ մենակ պատրաստման, կազմակերպման դպրոց է, այլ նաև զտիչ է, այժմ այդ զտիչը չանցած մարդիկ կան, որ ասում են՝ մենք եկել ենք իշխանափոխություն կազմակերպելու

նպատակով, մենք եկել ենք՝ հույս ունենալով, որ վատ է լինելու: -Խրա մատավորվելու Ազգային ժողովում: -Այո՛, ինչո՞ւ ես խրամատավորվում ՀՀ-ի ամենակարևոր պետական ինստիտուտում, խորհրդարանական երկիր է Հայաստանը, դու պիտի այնտեղ կառուցող լինես։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: Ռոբերտ Անանյան