Շուրջ քսան ամիս հետո, նույնականացվել են Վիլհելմ Մկրտումյանի մասունքները…Հավերժ փառք հերոսին։ Աստված հոգին լուսավորի

Շուրջ քսան ամիս հետո, նույնականացվել են Վիլհելմ Մկրտումյանի մասունքները, ով Մոսկվայից 2020-ի հոկտեմբերին շտապեց Արցախ, կազմեց կամավորական վաշտ ու նետվեց ամենաթեժ կետը՝ Ջրական-Ջեբրայիլ։

Սա նրա երրորդ պատերազմն էր։ Առաջինը հարազատ Շահումյանում էր նա մասնակցել, պաշտպանելով իր ծննդավայրը, հետո անցել է Մռավի անտառներ՝ շահումյանցիների պարտիզանական ջոկատներով մի քանի տարի թույլ չտալով թշնամուն բնակվել իր հայրենիքում։ Հետո 2016-ին էր միացել Եղնիկներին, հավատով, որ Շահումյանը ահա կազատագրվի։

Հունիսի 8-ին ժամը 17։00-20։00-ին Երևանի «Էրեբունի» սգո սրահում (Խաղաղ-Դոնի 2/4) կկայանա հերոսի հոգեհանգիստը։

Բոլոր զինակիցներին, հայրենակիցներին, բարեկամներին, ընկերներին, հայրենանվեր բոլոր-բոլորին կոչ եմ անում մասնակցել այդ արարողությանը։

Արթուր Շազարյան էջից