Հանրային տրանսպորտի մշտադիտարկումը սեպտեմբերի 15-ին շարունակվել է Երևանի Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններում Այս մասին հայտնում են ՔՏՀԱ տեսչական մարմնից: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հ րդեհային անվտա նգության տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և

աշխատանքի տեսչական մարմնի կողմից հասարակական տրանսպորտի մշտադիտարկումը սեպտեմբերի 15-ին շարունակվել է Երևանի Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններում։ Տրանսպորտային անվտա նգության վարչության մասնագետները դիտարկել են Արաբկիրում և Դավիթաշենում ավտոբուսային, միկրոավտաբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում կատարող տրանսպորտային միջոցներ։

Տեսչական մարմինների կողմից հայտնաբերված հակ ահամաճարակային կանոնների խախտման դեպքերով կազմվել են վարչական արձանագրություններ։

Կորո նավիրուսի տարածումը կանխարգելու նպատակով առաջիկա օրերին տեսչական մարմիններն ու ո ստիկանությունը կշարունակեն հասարակական տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը։ Հակ ահամաճարակային կանոնները խախտողները կենթակվեն վարչական պատասխանատվության։

Հիշեցնենք, որ ուղևորներն ու վարորդները պարտավոր են մեքենաներում դիմակ կրել, վարորդները՝ տրանսպորտային միջոցներում ապահովել ախտահանիչ հեղուկի, մանրադրամի համար նախատեսված արկղի առկայությունը, բացառեն գերբեռնված երթևեկությունը։

Հավելենք, որ Տեսչական մարմինն ապահովում է Տեսչական մարմին և քաղաքացի կապը, և ստացված յուրաքանչյուր ահազանգի հետքերով տրանսպորտային անվտանգության մասնագետները կատարում են նաև ըստ անհրաժեշտության դիտարկումներ Երևանի տարբեր վարչական շրջաններում, մարզերում և կիրառում պատասխանատվության միջոցներ։