ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր աշխատավարձից 10 մլն դրամ կփոխանցի «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Այս մասին Ա. Սարգսյանը հայտարարեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ:

«Ես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ չեմ եղել․․․

 

Որպեսզի ցույց տամ իմ գնահատականը, բարձր վերաբերմունքը, խոսք եմ տալիս, որ ՀՀ նախագահի աշխատավարձից 10 մլն դրամ

կնվիրաբերեմ Հայաստան համահայկական հիմնադրամին»,-ասաց Արմեն Սարգսյանը: