ՇՏԱՊ․ Կառուցվող շենքից բանվորը վայր է ընկել և տեղում մահացել, նա եղել է․․․

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Սահակյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հուլիսի 5-ին Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։

Այդ օրը, ժամը 18։25-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Թբիլիսյան խճուղու 9/3 հասցեի շինհրապարակ, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Գարակյանի գլխավորությամբ։

Պարզվել է՝ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ՝ 59-ամյա Սիմոն Լ-ն էր, ով նույն օրը նշված տարածքում կառուցվող շենքի 4-րդ հարկից վայր է ընկել և տեղում մահացել։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.