«Ո՞ր ժողովրդին եք կանչում հրապարակ՝ ձեր բնութագրած ժեխ, թրքասեր, թե՞ գեղացի անգրագետ». Տաթև Հովակիմյան

«Ո՞ր ժողովրդին եք կանչում հրապարակ՝ Ժեխ, թրքասեր թե՞ գեղացի անգրագետ»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում՝ դիմելով Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրաhավաք իրականացնող ընդդիմությանը, գրել է դերասանուհի Տաթև Հովակիմյանը՝ նշելով, որ ցիտում է հենց նրանց բնութագրածը, ուրիշ ոչինչ:

«Մեկ էլ՝ հա, էդ ժողովուրդի կեսը կրթված չի, որովհետև երեխուն տարիներով՝ ծերը ծերին հասցնելով առնում էր կոշիկ, միշտ մի քիչ մեծ, որ մի քանի տարի հագնի, որ մի տեղ տա ուսման, ու ընդունելությանը պարզվում էր, որ տեղերը վաճառված են վաղուց…

Մեկ էլ ,Վանեցյանի տղային իմ Գոռիկի հետ՝ ով Արցախում է հիմա, պահանջում եմ տանենք բժշկի, տեսնենք՝ ով ավելի շատ առողջական խնդիրներ ունի»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.