Ողբերգական դեպք է տեղի ունեցել…Նկարահանումների ժամանակ մահացել է Կենտրոն TV-ի օպերատորի օգնական Արթուր Ղանդիլյանը

Նկարահանումների ժամանակ մահացել է Կենտրոն TV-ի օպերատորի օգնական Արթուր Ղանդիլյանը։ Նա վայր է ընկել Արշակունյաց փողոցի շենքերից մեկից։

Երեւանում նկարահանումների ժամանակ մահացել է «Կենտրոն» հեռուստաընկերության աշխատակից Արթուր Ղանդիլյանը՝ ընկնելով շենքի տանիքից։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ 36-ամյա օպերատորի օգնականը եղել է Արշակունյաց պողոտայի շենքերից մեկում։

Ղանդիլյանը ամուսնացած էր և մեծ որդի էր մեծացրել։ Նախկինում նա աշխատել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում։ Ընկերներն ու գործընկերները նրան բնութագրում են որպես բարի և համակրելի մարդ։

Ասում են՝ լինելով ֆիզիկապես ուժեղ և դիմացկուն՝ Արթուրը պարբերաբար արյուն է հանձնել՝ հասկանալով, որ շատերը չեն կարողանում դա անել։

Sputnik Արմենիայի խմբագիրներն իրենց խորին ցավակցությունն են հայտնում մեր գործընկերոջ ընտանիքի անդամներին, ընկերներին ու հարազատներին։