Ռուսաստանի Սարատովի մարզի Դերգաչևսկի շրջանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երկու հայ է զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է sarnovosti.ru-ն:

Միջադեպը տեղի է ունեցել «Էնգելս-Երշով-Օզինկի» ավտոճանապարհի 22-րդ կիլոմետրի վրա՝ Նովոռոսլյաևկա գյուղի մոտակայքում, որտեղ

ՎԱԶ -21010 մակնիշի մարդատար մեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին:

Ավտովթարի հետեւանքով մարդատարի վարորդը և նույն մեքենայում գտնվող ուղևորը` 1990թ. ծնված Սերյոժա Հարությունյանը կյանքի հետ

անհամատեղելի վնասվածքներ են ստացել: