Սառնարան սննդամթերքը և այլ մթերքներ շրշապատող միջավայրի ջերմաստիճանից ցածր ջերմաստիճաններում (4-ից մինչև —40 °C) պահելու սարք, հարմարանք կամ կառույց։ Տարբերում են տնային և արդյունաբերական սառնարաններ։

 

Տնային սառնարանը նախատեսված է տնային պայմաններում արհեստական պաղեցման եղանակով սննդամթերքը պահելու և սառույց պատրաստելու համար։

Տնային սառնարանը ներկառուցված հերմետիկ սառնարանային ագրեգատով մետաղական պահարան է։ Սառնարանի ներսում գտնվում է սառնարանային խցիկը, որի պատերը արտաքին միջավայրից բաժանված են ջերմամեկուսիչ շերտով։

Օդի պաղեցումը կատարվում է օդի և գոլորշացուցիչի սառը մակերևույթի միջե ջերմափոխանակման միջոցով։ Սառնարանում անհրաժեշտ ջերմաստիճանային ռեժիմն ապահովվում է սառնարանային ագրեգատի կարճատև պարբերական աշխատանքի շնորհիվ։

Տնային սառնարան արտադրում են 20-ից մինչև 800 ծավալով։ Ըստ նշանակման դրանք լինում են առանց ցածր ջերմաստիճանային բաժանմունքի և ցածր ջերմաստիճանային բաժանմունքով, որում ջերմաստիճանը կարող է լինել —6 °C, —12 °C և — 18 °C։ Նշված ջերմաստիճաններին համապատասխանում են ցածր ջերմաստիճանային խցիկի դռնակին դաջված մեկ, երկու կամ երեք աստղանիշեր։