Ոստիկանությունը պատրաստվում է ուժ կիրառել զոհվածների ծնողների նկատմամբ

Հենց հիմա լարված իրավիճակ է Գլխավոր դատածխազության շենքի մոտ, ոստիկանությունը պատրաստվում է ուժ կիրառել դատախազության մոտ հավաքված զոհվածների ծնողների նկատմամբ հնարավոր է ուժի կիրառմամբ բաժին տանեն նրանց: Ծնողները այս պահին լարված են, դիմում են բոլոր քաղաքացիներին՝ միանալու իրենց, որպեսզի ուժ դառնան ու թույլ չտան ոստիկանությանը դիմելու կոշտ միջոցների:

Րոպեներ առաջ ոստիկանական հատուկ ջոկատայիններ բեվեցին մեքենաներով ու հատուկ համազգեստավորներ, սև բերետավորներ լցվեցին դատախազության ողջ տարածքում, կարծես ու պատրաստվում են շենքը շրջափակել ու անցնել ուժի կիրառմամբ ցույցը ցրելուն: