Ով է դերասանուհի Աննա Մшնուչարյանի մայրը. նա շատ երիտասարդ տեսք ունի (լուսանկար)

<iframe width=»853″ height=»480″ src=»https://www.youtube.com/embed/V7e14pyj0MA» title=»YouTube video player» frameborder=»0″ allow=»accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture» allowfullscreen></iframe>

Դերասանուհի Աննա Մանուչարյանն ինստագրամյան իր էջում մայրիկի հետ լուսանկար է հրապարակել:

«Մամուլիկ»,- լուսանկարին կից գրել է դերասանուհին:

Աննայի մայրը՝ Արմենուհի Մարտիրոսյանը, մանկավարժ է եւ արդեն 38 տարի աշխատում է դպրոցում` որպես ուսուցչուհի:

Հավելենք նաև, որ դերասանուհու հայրը՝ Վյաչեսլավ Մանուչարյանը, կլառնետահար է, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր: Նվագում է Ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբում, դասավանդում է Երեւանի կոնսերվատորիայում եւ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում:

Հիշեցնենք, որ Աննա Մանուչարյանը տևական ժամանակ է, ինչ չի երևում հեռուստաէկրաններին:

Չնայած դրան՝ Աննան շարունակում է հանդես գալ ներկայացումներում: Վերջին շրջանում նա առհասարակ հարցազրույցներ չի տալիս, սակայն տարիներ առաջ անկեղծ խոստովանում էր, որ իր անձնական կյանքում ամեն ինչ հարթ չի եղել:

Գաղտնիք չէ, որ դերասանուհին բավական երիտասարդ տարիքում է ամուսնացել: 20 տարեկանում Աննան արդեն ուներ դուստր՝ Արփին:

Աննան վաղ տարիքում է ամուսնալուծվել և ստիպված է եղել միայնակ մեծացնել դստերը: Դերասանուհու խոսքով՝ ամուսնալուծությունից հետո իր նախկին ամուսինը երբեք ցանկություն չի հայտնել տեսնելու իրենց դստերը:

Շատերը մինչ օր զարմանում են, որ Աննան այդքան մեծ դուստր ունի: Արփին բավական ակտիվ է ինստագրամում, պարբերաբար նոր լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում:

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *