Ես եմ Տերը, քո բոլոր կարիքները հոգացողը։ Դու պետք է անպայման վստահես ու ապավինես Ինձ։ Վստահիր մինչև ամենավերջին վայրկյանը, վստահիր և մի վախենա։ Դու պետք է ամբողջովին կախում ունենաս միայն Աստվածային Զ որությունից։ Ես քեզ չեմ մոռացել, քո օգնությունը տեղ կհասնի։ Իրականացված կտեսնես ու կաճանաչես Իմ Աստվածային Զո րությունը։

Տոկալը այն հավատքն է, որ մինչև կտրվելու աստիճան փորձության է ենթարկվում։ Դու պետք է սպասես, վստահես, հուսաս և ուրախանաս Ինձնով։ Ոչ թե մարդուն, այլ Ինձ ապավինիր, Ես եմ քո Զ որությունը, քո Օգնությունը և քո կարիքները հոգացողը։ Իսկապես Ե՞ս եմ քո կարիքները հոգացողը, թե՞ ոչ։ Այս է հարցը։

Ինձ համար կատարվող յուրաքանչյուր գործ պետք է ենթարկվի այս փորձությանը։ Տեր կանգնեք ձեր հոգուն ուրախությամբ ու համբերությամբ։ Պետք է սպասեք, մինչև որ Ես ճանապարհը ցույց տամ։ Անգամ երկինքը չի կարող ունենալ ավելի մեծ ուրախություն, քան այն ուրախությունը, որ հոգին է զգում, երբ երկար սպասումից հետո շնորհում եմ նրանբ Պսակը Հաղթության։ Բայց Իմ աշակերտներից ոչ ոք չի կարող իրապես հաղթել, մինչև որ չսպասի՝ սկսելու ճանապարհ ելնելու Իմ Հրամանին։ Հնարավոր չէ նեղության մեջ ընկնել, երբ համոզված ես, որև Ես եմ քո կարիքները հոգում։