Որդին՝ մոր սիրտն է…Արսենից մայրիկին

Որդին՝ մոր սիրտն է

Արսենից մայրիկին Մի լաց մա’ Հուզվել, Ճերմակել, Տառապյալ խաչի սերը գրկել, Այս մանուշակ երեկո ինչու ես տխրել: Չէ որ գիշերվա երազը արթնացել, Իմ դրախտային շննաբույր մեղեդուն փնտրել,

Հոգուս ժպիտի օթևանը մտել, Այն կաթնաջուր լույսի այգու խորանին փարվել,
Աստծո արցունքի ջրվեժի խղճի վարդերը քաղել, Երազս’ մայրս դեպի քո ննջի առավոտի արշալույս կտավի սիրտն է շտապել, Պարտեզ հորիզոնի համբյուրն էլ հրեշտակի լացի վտակի առվով քո հուշերի կարոտի ձոնի պտուղ վերադարձի իմ շուրթերին հյուսվել,

Քո այտին է հպվել մա’ Արթնացի’ր…,
Տես’ համբյուրս երջանիկ լողում է այտերիտ ալ երազանքի վտակի երազանքի օջախում, Քո սերն է զգալ տենչում,
Քո կյանքի քայլերը տեսնել կամենում :

Շնորհակալություն Վահագն Ժամկոչյան֊ին