Որո՞նք են ռեհանի եւ համեմի օգտակար հատկությունները

Ռեհանը շատ օգտակար հատկություններ ունի՝ բացի այդ, այն շատ արդյունավետ է սթրեսի եւ անհանգստության դեմ պայքարում, ասել է սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Միխայիլ Գինզբուրգը, փոխանցում է ՖԱՆ-ը։

Մասնագետի խոսքով՝ ռեհանը հարուստ է կենսաբանորեն ակտիվ նյութերով եւ վիտամիններով, որոնց շնորհիվ կարելի է բարելավել մարդու ֆիզիկական եւ հոգեկան վիճակը։ Մասնավորապես, ռեհանը դրական է ազդում ուղեղի աշխատանքի վրա, ինչպես նաեւ հանում է անհանգստությունը եւ նվազեցնում օրգանիզմի արձագանքը սթրեսին, ասել է Գինզբուրգը «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում։

Սննդաբանը նշել է, որ համեմը եւս օգտակար է օրգանիզմի համար: Մասնագետի խոսքով՝ այս կանաչին նվազեցնում է աղեստամոքսային տրակտից գլյուկոզայի կլանման արագությունը, ինչը հատկապես կարեւոր է շաքարախտով հիվանդ մարդկանց համար։