Որո՞նք են քրոնիկական հարբուխի ողբերգական հետևանքները

Որո՞նք են քրոնիկական հարբուխի ողբերգական հետևանքները։ Հարցին URA.RU-ին պատասխանել է քիթ-կոկորդ-ականջաբան, բժշկական գիտությունների թեկնածու Վլադիմիր Զայցեւը։

«Քրոնիկական ռինիտը՝ բացի անհարմարությունից, նպաստում է գլխուղեղի վատ օդափոխությանը։ Մարդը բավականաչափ չի քնում, խռմփացնում է, հակվածություն կա ինֆարկտի և ինսուլտի։ Նա իրեն ծանրաբեռնված է զգում, կա գլխացավ, ապատիա»,- ասել է Վլադիմիր Զայցեւը։

Միաժամանակ մասնագետը նշել է, որ քրոնիկական ռինիտը կարող է հավերժ մնալ մարդու հետ։

«Ոմանք կարծում են, որ նորմալ է, երբ քթից ինչ-որ արտահոսք է գալիս, բայց դա այդպես չէ»,- ընդգծել է մասնագետը։