Ադրբեջանցիները հայկական մշակութային ժառանգության հանդեպ իրենց վերաբերմունքով շատ նման են թուրքերին և «Իսլամական պետության» шհшբ եկիչներին, «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտի Եվրասիական

ինտեգրման և Շանհայան համագործակցության կազմակերպության զարգացման բաժնի ղեկավար, տարածաշրջանային հարցերի փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի oկnւպшցվшծ հատվածներում հայկական մշակութային ժառանգության nչն չшցման,

վш նդալիզմի ու հայ բնակչության դեմ իրականացվող էթնիկ զտման քաղաքականությանը: Եվսեևի կարծիքով՝ Ռուսաստանի համար դժվար է խանգարել Ադրբեջանի այդ քաղաքականությանը: Այս հարցում, ըստ նրա, առավել մեծ դեր կարող են խաղալ միջազգային հանրությունը՝ մասնավորապես՝ Հայաստանի բարեկամ երկրները,

օրինակ՝ Ֆրանսիան: «Ռուսաստանը որտեղ կարողացել է՝ փորձել է օգնել ժառանգության պահպանմանը: Այդպիսի դեպք եղավ, օրինակ, Դադիվանքի հետ կապված: Բայց խնդիրն այն է, որ ադրբեջանցիները հայկական մշակութային ժառանգության հանդեպ իրենց վերաբերմունքով շատ նման են թուրքերին: Կարծում եմ՝ այդ հարցը

պետք է բարձրացնի միջազգային հանրությունը: Ինչո՞ւ միջազգային հանրությունը չի արձագանքում պատմամշակութային հուշարձանների nչ նչшցմանը: Թող Ֆրանսիան զբաղվի դրանով՝ հարցը բարձրացնելով ՄԱԿ-ի Անվ տшնգության խորհրդում: Դրանով պետք է զբաղվեն Հայաստանի բարեկամները: Նրանք պետք է հայտարարեն, որ միջազգային հանրությունը անընդունելի է համարում մշակույթի հանդեպ այդպիսի

վերաբերմունքը, որպեսզի ի վերջո ադրբեջանցիները աշխարհի աչքին երևան իբրև մի ժողովուրդ, որը nչն չшցնnւմ է այլոց մշակույթը: Իսկ ո՞վ է nչն չшցնnւմ այլոց մշակույթը. օրինակ՝ «Իսլամական պետությունը», մասնավորապես Սիրիայում: Այդ դեպքում ստացվում է, որ ադրբեջանցիներն իրենց պահվածքով շատ նման են «Իսլամական պետության» шհш բեկիչներին, վшհшբիներին: Նման զուգահեռներ է անհրաժեշտ անցկացնել և ճնշnւմ գործադրել միջազգային

հանրության կողմից», – ասաց Վլադիմիր Եվսեևը: Այն, որ Ադրբեջանի իշխանությունները պш տերшզմից հետո արդեն առավել բարենպաստ դիրքերից են շարունակելու ճնշnւմ գործադրել արցախահայության հանդեպ, Եվսեևի խոսքով՝ կանխատեսելի էր: Սակայն այդ պարագայում, ըստ նրա, առավել շատ բան կшխ-վшծ է ոչ թե Ռուսաստանից և ռուս խաղաղապահներից, այլ Արցախի հայությունից: Եվսեևի խոսքով՝ ամենակարևորը նա է, որ հայ բնակչությունը մնա Արցախում: Զրուցակիցն ընդգծեց, որ Արցախի

հայությունը պետք է փորձի որևէ կերպ ադապտացվել հետպш տերшզմյшն նոր և բարդ իրավիճակիյուրաքանչյուր գնով մնալ Արցախում, այլապես ռուսաստանյան խաղաղապահների ներկայությունն այնտեղ անիմաստ կլինի: «Եթե հայերը շարունակեն ապրել Ղարաբաղում՝ ՌԴ-ն օրինական իրավունք կունենա այնտեղ ներկա լինելու: Սակայն եթե հայերը հեռանան այնտեղից, ապա ռուսաստանյան խաղաղապահներն այնտեղ անելու բան չեն ունենա», – նշեց փորձագետը: