Ուշադրություն…տարածեք…Դեղատներում վաճառվում է չգրանցված այս դեղը

Դեղատներում վաճառվում է բարձր՝ 5000 ՄՄ դոզավորմամբ aTech Nutrition ընկերության վիտամին D3՝ առանց պարտադիր պետական գրանցման, գրում է Hetq.am-ը:

Ներմուծողն ասում է՝ ունեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, թեև անձամբ չեն ստուգել, խոստանում՝ ուղարկել դրանք: Նա նշում է նաև, որ իրավաբանի և հաշվապահության հետ պետք է ճշտի՝ ինչի են վաճառում, եթե այս կամ այն պարտադիր փաստաթղթերը չունեն։

Իսկ վերահսկողը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ), հայտնում է, որ ո՛չ ռեեստրում, ո՛չ էլ սննդի շղթայի օպերատորների բազայում նշված ներմուծողի ընկերությունը ներառված չէ, ինչը պարտադիր է ԿԱՀ-եր վաճառելիս։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։