Ուրախալի լուր…«Եռյակ ունենալու լուրն անսպասելի էր, բայց ուրախալի»․ շիրակցի 31-ամյա Զինան երեք որդի է լույս աշխարհ բերել

«Հղիությանս երկրորդ ամսին եմ իմացել, որ եռյակ եմ ունենալու։ Եռյակ ունենալու լուրն անսպասելի էր, բայց ուրախալի։

Իմ և երեխաների ինքնազգացողությունն այս պահին լավ է, չնայած ծննդաբերության դժվարություններին»,- «Մեդիալաբին» ասում է երեխաների մայրը՝ 31-ամյա Զինա Ավետիսյանը։

Երեխաներին անվանակոչել են՝ Մարկ, Ալեն և Դանիել։ Մոր խոսքով՝ երեխաների անունները որոշել են իրենց մյուս երեխաների հետ։ Բացի նորածիններից, ընտանիքն ունի նաև մեկ դուստր՝ 7 տարեկան, և մեկ որդի՝ 5 տարեկան։

Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոնից տեղեկացնում են, որ նման դեպքեր բուժհաստատությունում նախկինում ևս գրանցվել են։