Ուրախալի լուր մրգի սիրահարների համար…

Բժշկական գիտությունների դոկտոր, սննդաբան Միխայիլ Գինզբուրգը կարծում է, որ հակացուցումների բացակայության դեպքում օրական պետք է մինչեւ երեք խնձոր ուտել, գրում է Medikforum-ը։

«Խնձորն ամենաօգտակար ամառային միրգն է»,- ասել է նա։

Մասնագետը բացատրել է, որ խնձորը հարուստ է կվերցետինով՝ կենսաակտիվ նյութ, որը որպես հակաօքսիդանտ է գործում, կանխում է աթերոսկլերոզի զարգացումը, նպաստում է անոթների առողջությանը եւ երկարացնում կյանքի տեւողությունը։

«Օրական արժե առնվազն երկու-երեք խնձոր ուտել»,- ասել է սննդաբանը։

Ամառային ամենաառողջ մրգերի շարքում Գինզբուրգը նշել է տանձը: Տանձը մեծ քանակությամբ սննդային մանրաթելեր է պարունակում, որոնց օգտագործումը բարելավում է աղիների միկրոֆլորայի վիճակը, ինչը, ի վերջո, դրական է ազդում իմունիտետի վրա։

Սննդաբանը խորհուրդ է տալիս նաեւ սալոր ուտել։

«Սննդային մանրաթելերի շնորհիվ սալորը նպաստում է աղիների ճիշտ աշխատանքին»,- ասել է փորձագետը։

Сообщение Ուրախալի լուր մրգի սիրահարների համար… появились сначала на azatnewstv.