Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը Հայելի ակումբում անդրադարձել է արտահերթ ընտրությունների արդյունքներին, սպասվող զարգացումներին:

Մանրամասները՝ տեսանյութում.

Կարդացեք նաև՝

Մտավորականների երթը դեպի դեսպանատներ կազմակերպվել է ինքնաբուխ, շաբաթ օրվա հավաքի ժամանակ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում մտավորականների միաբանության երթին մասնակցող պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:

«Չկա խնդիր, որ շատ մարդ գա, այս երթը մենք չենք կազմակերպել, մենք կազմակերպել էինք շաբաթ օրվա հավաքը, և այն, որ այսօր ամբողջ աշխարհում հայերը նամակներ ուղարկեն իրենց կառավարություններին ու պատկան մարմիններին, հավաքվածները իրենք ուզեցին երթ»,- ասաց Արմեն Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ այժմ երթի մասնակիցներն իրենց ձեռքերում չեն պարզել անհետ կորած և գերեվարված զինծառայողների լուսանկարները, քանի որ որոշ լրատվականներ փորձեցին սկանդալ սարքել:

«Այդ լուսանկարներից մեկում եղել է մահացած զինվորի լուսանկար, որը հողին հանձնվել է, բարեկամներին էլ սադրեցին: Չհասկացա՝ ինչումն է սկանդալը: Շատ ծիծաղելի է, որ լրատվամիջոցներ կան, որոնք չեն հանգստանում մինչև հիմա: Սա մեր ձայնն է, որ միացնում ենք այն ծնողների ձայնին, որոնք չեն կարողանում իրենց երեխաներին հետ բերել: Սա քաղաքացիական ակցիա է, ոչ թե քաղաքական»,- նշեց Արմեն Գրիգորյանը:


Լրագրողի այն դիտարկմանն ի պատասխան, որ վաղը Բերձորի վերադարձման օրն է, և գուցե հնարավոր է երկարաձգել ժամկետը մինչև գերիների վերադարձը, Արմեն Գրիգորյանը խնդրեց իրեն չտալ այդ հարցը, քանի որ ինքը չի ստորագրել:

 

«Ինձ այդ հարցը մի տվեք ես չեմ ստորագրել այդ թուղթը: Ես կառավարությանը դիմելու ոչինչ չունեմ: Կառավարություն գոյություն չունի, որ դիմենք էլ, ի՞նչ դիմենք, եկեք այս ստոլբային դիմենք, ավելի էֆեկտիվ կլինի, ինձ կառավարությունից, իշխանությունից հարց մի տվեք, նման բան գոյություն չունի»,- նշեց Արմեն Գրիգորյանը: