ՊՆ-ն ազատված պաշտոնյաներին հետ է վերադարձնում. ով է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի նոր տեղակալը

Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Առաքել Մարտիկյանին զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին։

Սակայն, ինչպես նկատում ենք, քաղաքական իշխանությունները, կադրեր չունենալով, պաշտոնից ազատած գեներալներին հետ են վերադարձնում: Մասնավորապես 44-օրյա պատերազմից մի քանի ամիս անց հետխուզության ոլորտում առկա իրավիճակով պայմանավորված 2021 թվականի օգոստոսի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Առաքել ՄԱՐՏԻԿՅԱՆԻՆ ազատել էին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ- պաշտոնից եւ նա արդեն 5 ամիս է, ինչ պաշտոնից ազատված էր եւ ահա այսօր նրան որոշում են կրկին հետ վերադարձնել ՊՆ:

Քնար Մանուկյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *