ՌԵԱԼ ՎՏԱՆԳ․ «Զանգեզուրի միջանցք» հասկացություն չկա․ ԱՄՆ-ի մեսիջները ու՞ր են տանում

Բաքուն այսօր հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով» ավտոճանապարհը կունենա 123,8 կիլոմետր երկարություն և բաղկացած կլինի 4-6 գծերից: Շինարարական աշխատանքներն Ադրբեջանը ծրագրում է ավարտել 2024 թվականին։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է այդ երկրի Ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալության համապատասխան վարչության պետի տեղակալ Հիդայաթ Ռուստամովը՝ վարչության աշխատանքին նվիրված ճեպազրույցի ժամանակ։

«Պատրաստվում է Զանգեզուրի միջանցքի նախագիծը, ինչպես նաև զուգահեռաբար ընթանում է Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի ադրբեջանական կողմում գտնվող Հորադիզ-Ջաբրայիլ-Զանգիլան-Աղբենդ հատվածի շինարարությունը։

Այդ հատվածը կապահովի ելք դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն», — ասել է ադրբեջանցի պաշտոնյան։