Կրասնոյարսկի երկրամասի բնակիչները մեղադրվում են բիաթլոնի սպորտի վարպետ Դմիտրի Սիսիգանի սպանության մեջ։

Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։ Մարդասպանները մտել են մարզիկի բնակարան, ջարդել նրա գանգը և այդ ամենը տեսանկարահանել հանցագործության վայրից։ Տղամարդը մահացել է հիվանդանոցում։

Տեսանյութում, որը հրապարակել էին լրատվամիջոցները, երևում է հանցագործների արյունոտ դեմքը։ Պարզվում է, որ նրանք

հեռախոսազրույցի ժամանակ վեճ են ունեցել, ինչից հետո էլ 2 տղամարդիկ սպանել են մարզիկին ու այդ տեսանյութը տեղադրել համացանցում։

Մարզիկը հիվանդանոցում 3 օր կոմայի մեջ է եղել, ինչից հետո մահացել է։