Սարսափելի ցավ է…Երկու զոհ՝ մեկ ընտանիքից․ Կորյուն, Գևորգ Զաքարյաններ

Արցախյան 44-օրյա պատերազմում տիկին Մագդան կորցրել է 2 որդիներին և իր տունը Հադրութի շրջանի Արևշատ գյուղում։

Պատերազմում առաջինը կրտսեր որդին՝ 19 տարեկան Կորյուն Զաքարյանն է զոհվել, հոկտեմբերի 2-ին Վարանդայում։ Նա դիրքի ավագն էր։

Ավագ որդին՝ 24 ամյա Գևորգ Զաքարյանը, ով ծառայում էր սահմանապահ զորքերում, ընկել է հոկտեմբերի 15-ին՝ Ջրականում, Արաքսի ափին։

🎖🎖Զաքարյան եղբայրները պարգևատրվել են «Արիության համար» մեդալներով
©Տեսանյութը՝ Զանգեզուր TV // 08.02.2022