Սենյակային Բույսեր, Որոնք Մարդկանց Սպանում Են Ներսից․ Ահա, Թե Որոնք Են Դրանք և Ինչ Վնասներ Են Հասցնում Մարդկանց

Սենյակային բույսերը կոչված են օդը մաքրելու և իրենց տեսքով հաճույք պատճառելու համար: Բայց դրանցից բոլորը չեն այնքան օգտակար, ինչպես մենք կարծում ենք: Բնության մեջ կան բազմաթիվ բույսեր, որոնք կարող են վտանգավոր լինել ինչպես մարդկանց, այնպես էլ ընտանի կենդանիների համար:

Ձեզ ենք ներկայացնում ամենավտանգավոր սենյակային բույսերը, որոնցից ցանկալի է ազատվել:
Սանսեվերա (զոքանչի լեզու) — Այս բույսը բավականին անպահանջկոտ է և շատ լավ կատարում է օդը մաքրելու ֆունկցիան, բայց այն անհրաժեշտ է հեռու պահել երեխաներից, քանի որ սանսեվերան կարող է դառնալ կոկորդի ցավի, առատ թքարտադրության և սրտխառնոցի պատճառ:

Դրախտավարդ (հորտենզիա) — Այս ծաղկի կոկոնն ուտելուց մարդու մոտ սկսվում են որովայնի ցավեր, ինչպես նաև դժվարանում է շնչառությունը: Այս բույսից կարելի է նաև կոմայի մեջ ընկնել: Ավելի լավ է այն չպահել տանը:

Նարգես — Նարգեսը, անխոս, շատ գեղեցիկ ծաղիկ է, բայց միևնույն ժամանակ շատ թունավոր: Այն կարող է առաջացնել սրտխառնոց և աղիքների գործունեության խանգարում, արյան բարձր ճնշում: Սոխուկն ուտելու դեպքում կարող է առաջացնել մարդու մահը:

Հիրիկ — Այս բույսը կարող է վտանգավոր լինել ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար: Այն առաջացնում է սրտխառնոց և ջերմության կտրուկ բարձրացում:

Հակինթ — Ինչպես և նարգեսը, այս ծաղիկները նույնպես առաջացնում են սրտխառնոց և աղիքների գործունեության խանգարում: Առավել ևս, այս ծաղիկները կարող են դառնալ ընտանի կենդանիների մահվան պատճառ