ՍԿԱՆԴԱԼ․ Խшյտшռшկությшն գագшթնակետը․ Մի՛ թшքնվեք երեխшների ետևпւմ. hերի՛ք է․ Ինչ է կատարվել․․

Հարգելի Հրաչ, եթե ուզում եք, որ մարդիկ շարունակեն Ձեզ դիմել՝ հարգելի բառով. եթե ուզում եք վերջնականապես չպխտորվի Ձեր հեղինակությունը, դադարեք անիմաստ հակադարձումներ տալ ու սահանադրությունից մեջբերումներ անելը`

Ձեզ քննադատում են կոնկրետ հաղորդման զազրելի լինելու համար, մեղադրում են, որ այդ հաղորդումն ուղղակի խայտառակում է առաջինը հենց Ձեզ:

Խոսում եք ռուսական ու ամերիկյան նմանատիպ հաղորդումների մասին՝ մոռանալով, որ պարտադիր չէ ամերիկյան, ռուսական կամ մեկ այլ երկրի հաղորդումը, եթե նրանում չկա որևէ բարոյական արժեք, բերել ու մտցնել տեղական հեռուստաասպարեզ:

Գուցե Դուք անձնաբես շատ կիրթ, խելացի անձ եք, իսկ տվյալ հաղորդումից չեք կարողանում ձերբազատվել զուտ սովորության ուժի հետևանքով, սակայն օրերից մի օր պետք է դիտեք այն որպես սովորական ու շարքային հեռուստադիտող:

Կիսաբաց լուսամուտները երբեմն իրականացնում է նաև բարեգործական ծրագրեր, ինչն անխոս գովելի փաստ է:

Սակայն չեք կարծում արդյոք, որ այդ բարեգործությունները արդարացում չեն, քանի որ օգնելով, աջակցելով տասնյակ մարդկանց, քանդում եք ու ծաղրի ենթարկում հարյուրավոր ընտանիքների:

Նիկոլ Փաշինյանին ուղղված Ձեր բաց տեքստը, հրապարակել էիք փոքրիկ երեխայի հետ նկարում..

Եվ այստեղ շատ կարևոր է թե ինչ ենթատեքստ ուներ այդ հրապարակումը՝ նման լուսանկարով:

Միթե Դուք այնքան համարձակություն չունեցաք հանդես գալ կոնկրետ փաստերով, խոսել հաղորդման դրական ու բացասական կողմերից:

Քննադատությանը տալ կոնկրետ ու փատարկված հակադարձում: Դուք պարզապես թաքնվեցիք այդ փոքրիկի ետևում, որպեսզի դրանով ցույց տաք թե իբրև հաղորդումն ունի նաև բարեգործական մաս:

Վերջապես պետք է հասկանաք Դուք և Ձեզ պես մտածող մարդիկ, որ բարեգործությունը, ռեյթինգները, որոշիչ չեն:

Եվ նորից եմ կրկնում, օգնելով տասնյակ մարդկանց՝ Դուք քանդում ենք հարյուրավոր ընտանիքներ: Ու սա ոչ թե իմ սուբյետիվ կարծիքն է, այլ հասարակության տեսակետը: Կանգ առեք և վերացրեք այս խայտառակությունը:

Տաթև Հակոբյանի գրառումը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.