Սկեսուրս բոլորի աչքի առաջ ինձ ստորացրեց․ Նա ասաց, որ հարսանիքին չպետք է․․․Բայց չէ՞ որ դա իմ կյանքի երազանքն է եղել։ Համալսարանում սովորելուց հետո մնացի ապրելու և աշխատելու այնտեղ, որտեղ սովորել եմ։ Ինձ համար ամեն ինչ հրաշալի էր, բայց չգիտես ինչու սկսեցի շատ արագ գիրանալ։
Իմ քաշը հասավ 86 կգ-ի, ես իսկապես գիրացա։ Սկզբում շատ էի տանջվում այդ պատճառով, հայելու մեջ ինձ տեսնելիս սարսափում էի: Բայց հետո համակերպվեցի: Սիրում եմ համեղ պատրաստել և համեղ ուտել: Շուտով ես հանդիպեցի Միխայիլին։ Տղան ինձ հավանեց այնպիսին, ինչպիսին կամ։ Բայց ավելի ու ավելի հաճախ էի իմ արտաքինի վերաբերյալ մեկնաբանություններ լսում այլ մարդ կանցից։
Ես դադարեցի գնալ իմ հայրենի քաղաք և հանդիպել ընկերներիս հետ: Իմ ընկերուհիները չէին դադարում ասել. «Տանյա, քեզ ի՞նչ է պատահել, ինչու՞ ես այդքան գիրացել»: Ժամանակ առ ժամանակ գալիս ու արձակուրդն անցկացնում էի ծնողներիս հետ։ Մի օր Մի խայիլն ինձ տարավ իր տուն՝ նրա մր հետ մեր հարսանիքի մասին խոսելու:
Սկեսուրս, զննելով ինձ,ասաց,որ ես չեմ կարող սպիտակ զգեստ կրել,քանի որ անճոռնի կազմվածք ունեմ և շատ տգեղ կլինեմ, ուղղա կի ծիծաղելի: Հենց այդպես էլ ասաց: Ես հազիվ էի լսում, վիրավորված էի Միխայիլի մորից։ Բայց նա ինձ հանգստացրեց, ասաց, որ ուշադրություն չդարձնեմ մոր խոսքերին։
Նա կգնի ինձ երբևէ տեսածս լավագույն սպիտակ զգեստը, և ես կլինեմ ամենագեղեցիկ հարսը։ Միխայիլը մեծ գումար հավաքեց և մենք սկսեցինք պատրաստվել հարսանիքին: Ես ընտրեցի գեղեցիկ շատ գեղեցիկ հարսի զգեստ: Հարսանիքին շատ հյուրեր էին հրավիրված: Տոնակատարության առաջին իսկ րոպեներից ես զգում էի ինձ ուղղված սկեսուրիս արհամարհական հայացքը:
Նկատում էի, թե ինչպես է նա քչփչում ներկա գտնվողների հետ: Կանանցից շատերը հիասթափված ինձ էին նայում: Միխայիլը անընդհատ շշնջում էր, որ ես հիասքանչ եմ, նա վերցրեց միկրոֆոնն ու սիրո քնքուշ խոստովանություն արեց, նույնիսկ բանաստեղծություն արտասանեց: Բանաստեղծությունը պատմում էր մեր սիրո պատմության մասին, թե որքան է նա սիրում ինձ և որքան հրաշալի եմ ես։
Ես դուրս եկա սրահից՝ շնչելու և զովանալու, ես լսեցի երկու կանանց զրույցը.«Ի՞նչ է գտել այս ճարպագունդի մեջ», «Կարող էր գոնե մի փոքր նիհարել հարսանիքի համար, այդքան գումար է ներդրել խեղճ տղան»։ Ես տեղս ճէի գտնում, բայց երբ վերադարձա դահլիճ, տեսա Միխայիլի սիրառատ աչքերը, հանգստացա։ Հարսանիքից հետո գնացինք մեղրամիս։
Միխայիլը հայացքն ինձանից չէր կտրում, հաճախ գրկում էր ինձ ու ասում, որ աշխարհի ամենաերջանիկ տղամարդն է: Առ այսօր, նա ինձ թանկարժեք նվերներ է տալիս, ինձ բանաստեղծություններ է նվիրում, հաճախ հիանում է ինձանով ու ժպտում, ասում է, որ ես շատ գեղեցիկ եմ։
Բայց չգիտես ինչու մեր հին ծանոթները չեն հանգստանում, շարունակում են զարմանալ, թե ինչպես է հնարավոր ապրել նման գիրուկ կնոջ հետ: Չեմ հասկանում, թե ինչու են մարդիկ իրենց կյանքը թողած որոշում, թե ինչն է լավ կամ վատ ուրիշների համար: Մենք երջանիկ ենք, և իմ կարծիքով դա է ամենակարևորը: