Սոնան պիտի ծննդաբերեր հունիսին։ Կյանքը չսկսված՝ ընդհատվեց…Սա է մեր ապագան․․․

Դերասանուհի Մարջան Ավետիսյանն իր էջում գրել է․ «Սոնա Մնացականյանն է, ով մահացել է նիկոլի ավտոշարասյան վրաերթի հետևանքով։ Սոնան պիտի ծննդաբերեր հունիսին։ Կյանքը չսկսված՝ ընդհատվեց։ Երբ սկսվել էր Ուկրաինայի պատերազմը ամենուրեք են հղի բլոգեռի նկարն էր, իսկ Սոնայի նկարը մի 2 տեղ տեսա այսօր։
Ձևական եք, ձևական․․․ Այսօր պիտի ամբողջ համացանցը լցված լինի Սոնայի նկարներով, այսօր պիտի ժողովուրդը ոտքի կանգնած լիներ, համախմբված։ Ժողովուրդը․․․

Ինչից եմ խոսում, ժողովուրդ չի մնացել, սեփական ստամոքսի մասին, սեփական անձնական կյանքի, իր քաղաքական հայացքներին ստրուկ չգիտեմ ինչ է մնացել։
Սոնան հայտնի բժիշկ-վնասվածքաբան Մնացական Մնացականյանի դուրստրն է, նա Արցախում կառուցվող «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավարն էր, Support Our Heroes — Armenia կազմակերպության հիմնադիր անդամ։

Տարհանված արցախահայերի բնակարանաշինության բարեգործական ծրագրում էր ներգրավված Սոնան: Բացառիկ հայրենասեր, բարձր մարդկային արժանիքներ ունեցող մարդ։

Գենդեր-մենդեր, կանանց, եսիմ ինչերի իրավունքներ պաշտապնող, գրանտակեր, «հայրենասիրություն» քարոզող կազմակերպություններ փող չկա՞ չէ մեջը, որ ակտիվանաք։

Սա է մեր ապագան․․․»։