Սուրբ Հովհաննես Ղալթախչի եկեղեցին գտնում է 2157մ բարձրության վրա։

Նրա հրաշագործ ուժի, իրականացված նպատակների, բուժված հիվանդների ու հղիացած կանանց մասին պատմությունները շատ են:

Տեղացիները վստահեցնում են՝ եթե հավատքով են գալիս, երազանքներն ու ցանկություններն իրականանում են:

Թեթևացած հոգով ու մեծ հույսերով լցված հավատացյալները հետ են դառնում 20-30 րոպեում, կարծես 1.5 ժամում հաղթահարած քարքարոտ ու բարդ ճանապարհն արդեն հարթ ու ուղիղ է դարձել: