Իշիասը կապված է նստատեղի նյարդի սեղմման և բորբոքման հետ: Այս հիվանդությունը հնարավոր է բուժել տնային պայմաններում:
Ներկայացնում ենք արդյունավետ միջոցի բաղադրատոմս, որը ոչ միայն որոշ ժամանակով կվերացնի ցավը, այլև կօգնի ազատվել իշիասից: Կան այս հիվանդության առավել տարածված ախտանիշեր`
1. Ուժեղ ցավ հետույքի մասում, որը նստելիս ուժեղանում է։ 2. Ծակող բնույթի ցավ, որն առաջանում է կանգնելու փորձի ժամանակ։ 3. Ոտքի թմրություն կամ թուլություն 4. Սուր ցավ քայլելիս կամ կռանալիս
Նստատեղի նյարդի բորբոքումից ազատվելու համար մենք խորհուրդ ենք տալիս շատ օգտակար և արդյունավետ ըմպելիք պատրաստել:
Բաղադրիչները՝4 պճեղ սխտոր, 200 մլ կաթ, Մեղր՝ ըստ ճաշակի Պատրաստումը՝ Սխտորը մաքրիր, մանրացրու, եփիր դանդաղ կրակի վրա:
Աստիճանաբար կաթ ավելացրու: Երբ խառնուրդը եռա, վերցրու կրակի վրայից, թող մի քիչ սառչի և մեղր ավելացրու: Ըմպելիքն օգտագործիր օրը մեկ անգամ, և շուտով դրական փոփոխություն կնկատես: Այս միջոցը կազատի բորբոքումից, նաև կկանխի այտուցվածությունը: