ՀՀ Արդшրшդшտությшն նորшնշшնшկ նախшրшր Կшրեն Անդրեասյանը կառավարությшն նիստից հետп ճեպազրույցում հայտшրшրեց, որ հիմա փորձում են գտնել ամենшшրդшր մпդելը վատ դատшվորներին համшկարգից դուրս մղելու։

Նախшրшրը նաև шսել է, որ մարտի 1-ի գործերով 24 դատшվորներից համակարգում մնացել են 12-ը։ Անդրեասյանի խոսքով՝ տեղի է ունեցել տարօրինակ զտում, ազատում այն դատավորներից, որոնք կասկածելի վճիռներ են կայացրել մարտի 1-ի գործերով։

 

«Դուք կարող եք տեսնել, որ ինքնաբերաբար տեղի է ունեցել որոշակի զտում։ բայց այն դատավորը, որը կոռումպացված է, անգրագետ է իմ զեկույցից հետո էլ մնացել են ու շարունակել ենք հանցագործություններ թույլ տալ։

Բայց մեր օրենսդրությունը ինձ թույլ տալիս է 8 տարի հետ գնալ ու վարույթներ հարուցել վերջին 8 տարվա ընթացքում թույլ տրված խախտումների ու սխալների համար։

Եվ ես շնորհակալ եմ նախորդ նախարարներին, պարոն Բադասյանին, որ ինքը նման ժառանգություն է թողել և ես կարող եմ իմ կիսատ գործը ավարտին հասցնել»,-ասաց նախարարը։ Փաստաբան, մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը համակարծիք է, որ համակարգը դեռ լիքն է կոռումպացված, նախորդ իշխանության շահերը սպասարկող դատավորներով և շատ ողջյունելի է, որ արդարադատության նոր նախարարի մոտ ձգտում է նկատվում համակարգը մաքրել այդպիսի դատավորներից.«Բազմաթիվ անգամներ խոսել ենք վեթինգի մասին, որը չի արվել։

Բայց պեք է կենտրոնանալ դրա վրա։ Արդյունավետ կլինի նաև գործերի վերանայումը, պարզելը, թե առանձին դատավորներ ինչ գործեր են լսել, ինչու են հատկապես այդ դատավորներն այդ գործերը լսել և որտեղ է եղել նրանց շահագրգռվածությունը։ Դատական համակարգի մաքրման գործընթացը բոլորի աչքի առաջ պետք է տեղի ունենա և բոլորը պետք է տեսնեն, որ ոչ մի բան, ոչ ոք անպատիժ չի մնում։