Այսօր հերթական անգամ Նիկոլը ցույց տվեց աշխարհին, որ իրեն հայրենիք պետք չի, որ իրեն արժանապատվություն պետք չի: Վստահաբար եմ ասում, եթե Եռաբլուրում հանգչող տղաները, հրաշքով կենդանանային, իրենք կխոսեին նրա փոխարեն:
Կխոսեին ու կպատմեին, թե ինչ ջանքերով, արյունք-քրտինքով, ինչ հավատով ու ինչպիսի ավյունով են ազատագրական պայքար մղել Արցախյան առաջին հաղթական պատերազմում, որը Նիկոլն ու իր դավաճանական ցանցը վաճառեց թուրքին: Ոստիկաններն ու վարձկանները՝ հրելով, խփելով, գցելով զոհված տղերքի ծնողներին ու պատերազմի վետերաններին, ճամփա բացեցին, որպեսզի դավաճան հողատուն իր ներկայությամբ պղծի սուրբ Եռաբլուրը։

Սա ազգային ամոթի օր էր: Այո, այսօր տեղի ունեցավ նաև «Հայրենիքի փրկության շարժման» հրավիրած հանրահավաքը, այստեղ ոչ մեկ չեկավ ոստիկանների և ամոթանքի խոսքերի ներքո: Այստեղ բոլորն էլ արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր չեն ընդունում Նիկոլի վարած դավաճան քաղաքականությունը:

 


Այստեղ ցանկանում եմ հատկապես Ձեր ուշադրությունը հրավիրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթին, որի ժամանակ նա բավականին դիպուկ նկարագրեց երկրում ստեղծված իրավիճակը. «Ես ձեզ հետ ուզում եմ լինել անկեղծ, իրականությունն ասել, երբեք չի եղել, որ ես ստեմ այսօրվա Կառավարության պես, որ 2,5 տարի միայն ստել են»:

Հարգելի ընթերցող, նույնիսկ ամենապրիմիտիվ մտածողություն ունեցող մարդն է հասկանում, որ պարոն Ծառուկյանին լռեցնելու համար քաղաքական հետապնդումներ են սկսել իր նկատմամբ. «Ինձ ձերբակալեցին: Ես այդ օրն էլ հայտարարեցի, որ ինձ ձերբակալելով երկրի խնդիրները չես լուծելու, ժողովրդի վիճակը չես բարելավելու համաճարակը չես բուժելու, Արցախի խնդիրը չես լուծելու: Եվ նրանք մտածված տարան այսպիսի կորստի»:

Ճշմարտացի է նաև Գագիկ Ծառուկյանն այն հարցում, որ այո, չորս ամիս առաջ հնարավոր էր դադարեցնել պատերազմը, անհնարին ոչինչ չկա, բայց ոչ մի բան չձեռնարկեցին, այլ մտածված տարան այդ ձախողմանը, պատերազմին, կորուստներին. «Ես ասել եմ, որ իրենք չեն տիրապետում, ի վիճակի չեն կազմակերպելու, իրենց անցած ճանապարհը, փորձը… բոլորը ձախողել են»:
Նա հիշեցրեց, որ ժամանակին ինքն ասել է, որ գալու է մի ժամանակ, որ մարդկանց փողը չի հերիքելու հաց գնելու համար. «Այսօր այդ ժամանակը գալիս է, դրամն արժեզրկվում է, ամեն ինչ թանկանում է, բայց մարդկանց նպաստն ու թոշակը նույնն է»:
Ի վերջո ելքը մեկն է՝ ԴԱՎԱՃԱՆՆ ՕՐ ԱՌԱՋ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱ:


ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ