Վերջապես․10 մլրդ $ Արցախին 2021թ-ին․ Ռազմական նոր դաշինք Ռուսաստանի հետ․․․

ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինի համոզմամբԼեռնային Ղարաբաղը (Արցախ) Հայաստանի իշխանությունների կողմից փաստացի բախտի քմահաճույքին են մատնված, այդ պատճառով այնտեղ խաղաղության երաշխավորն առաջիկա տարիներին ռուս խաղաղապահներն են լինելու: Լեպեխինն անդրադարձել է նաև Արցախի անվտանգության ապահովման համար ծախսվող միջոցներին նշելով, որ Մոսկվան այդ նպատակով տարեկան մոտ 10 մլրդ եվրո է ծախսելու:

Խոսելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարիօրերս արած հայտարարության մասին («սահմանային միջադեպ») քաղաքագետը նշում է, որ հայկական կողմը պետք է ոչ թե ՀԱՊԿ-ին դիմեր, այլանմիջապես Ռուսաստանին, որի «ձեռքերը շղթայված են հավաքական պայմանագրով»: Նրա համոզմամբ Հայաստանը պետք է ռազմական նոր դաշինք կնքի Ռուսաստանի հետ, եթե ցանկանում է, որպեսզի ռուս խաղաղապահներն արդյունավետ կերպով պաշտպանեն ոչ միայն Արցախը, այլև` Հայաստանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որիքննարկվում է Սյունիքում ռուսական 102-րդ բազայի ռազմակայանի տեղակայման հարցը, Լեպեխինը պնդում է, թե դա առաջին հերթին Հայաստանին է անհրաժեշտ: Երևանը, նրա խոսքով, կարող էր պատերազմի ժամանակ պնդել ռազմաբազայի ուժերի տեղափոխում Սյունիք, սակայն դա չի արել «շրջագայությունների մեկնելով Արևմուտք»:

Մինչդեռ Ռուսաստանը, Լեպեխինի գնահատմամբ, ի տարբերություն Եվրամիության, որն ընդամենը 1,5 մլրդ եվրո է պատրաստվում հատկացնել Հայաստանին, Արցախի անվտանգության ապահովման համար տարեկան 10 մլրդ եվրո է ծախսելու: Սակայն դա, դժգոհում է քաղաքագետը, հայկական մամուլում չի բարձրաձայնվում:

Խոսելով թուրք-ադրբեջանական հարաբերությունների մասինԵԱՏՄ ինստիտուտի տնօրենն ընդգծում է, որ Ադրբեջանը դառնում է Թուրքիայի արբանյակը, Կովկասի, ապա և Միջին Ասիայի և ռուսական Պովոլժյեի նկատմամբ թուրքական էքսպանսիայի իրագործման գործիքը: Եվ Հայաստանը, նրա խոսքով, ստիպված է դիմակայել ոչ միայն 10 մլն-անոց Ադրբեջանին, այլև` 80 մլն-անոց Թուրքիային:

Հայկական բանակում ժամկետային զինծառայության ժամկետի կրճատման վերաբերյալ ՀՀ իշխանությունների մտադրության մասին հարցին ի պատասխանԼեպեխինը նշել է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններում հաղթած ուժի օգտին են քվեարկել արևմտամետ լրատվականների կողմից «մշակված» երիտասարդներ, որոնց համար «այֆոնն ու երևանյան սրճարաններում ժամանցն ավելի կարևոր է, քան հայկական պետականությունը»: Այդ պատճառով, ինչպես պնդում է, երիտասարդները չեն ցանկանում կռվել հանուն իրենց երկրի:

Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանին ապագան, քաղաքագետի կարծիքով, «մշուշոտ է»: Նրա խոսքով` իրական քաղաքական մրցակցություն նոր Ազգային ժողովում ապահովված չէ: Իշխանությունը, ինչպես շեշտում է Լեպեխինը, կենտրոնացած է ազգային և ինքնիշխան զարգացման իրական ծրագիր չունեցող ուժի ձեռքին: