Բազմաթիվ համերգներ է ունեցել Հայաստանի մարզերում: 1987թ. մասնակցել է Ալավերդիի Ա.Բաբաջանյանի անվան երգի փառատոնին և ստացել 2-րդ ու «Լավագույն բեմական արտահայտչականություն» մրցանակները: 1989թ. մասնակցել է Եղեգնաձորի հանրապետական հեղինակային երգի փառատոնին, որտեղ դարձել է դափնեկիր:

Առանց քեզ չեմ կարողանում ապրել…». Լիլիթ Կարապետյան (Տեսանյութ) — Shabat.am

1993թ. տեղափոխվել է Երևան ու սկսել աշխատել «Արձագանք» ստուդիայի հետ: 1995թ. թողարկել է թվով 2-րդ՝ «Դու իմ լավ ընկեր» ձայնասկավառակը: 1996թ.

նկարահանվել է «Մեր բակը» ֆիլմում, որից հետո սկսել է համագործակցել «Արդինի» ստուդիայի հետ և թողարկել 3-րդ ձայասկավառակը: 2000թ-ից աշխատում է որպես անհատ երգչուհի:

Բազմաթիվ համերգներով եղել է արտերկրում՝ Ռուսաստան, ԱՄՆ, Նիդերլանդներ, Ֆրանսիա, Գերմանիա, Իրան: Թողարկել է նաև «Քեզ համար» (2002թ.), «Իմ հույսն ես» (2004թ.) ձայնասկավառակները: Նկարահանել է շուրջ 15 տեսահոլովակ: