Վրաստանում կորոնավիրուսից մեկ օրում 31 մարդ է մահացել

Վրաստանում անցած օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 3842 նոր դեպք է գրանցվել։  Վրաստանում համավարակի սկզբից գրանցված կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը կիրակի առավոտյան ավելացել է մինչեւ 959 874։

COVID-19-ից մահացել է եւս 31 հիվանդ։ Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 14 187։ Ապաքինվել է 777 մարդ, նրանց ընդհանուր թիվը հասել է 912 443-ի։

Վրաստանում այս պահին կա կորոնավիրուսի 33 218 ակտիվ դեպք։  Ավելի քան 28 200 քաղաքացի մնում է կարանտինային եւ ինքնամեկուսացման պայմաններում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *