Ալիևը ցանկանում է մի մաս պոկել նաև Հայաստանից և մենք ունենք միայն 1 ելք ու պետք է շտապենք․ Սամվել Բաբայան՝ դիմում եմ իմ հայրենակիցներին և կոչ անում Ալիևը ցանկանում է մի մաս պոկել նաև Հայաստանից և մենք ունենք միայն 1 ելք ու պետք է շտապենք․ Սամվել Բաբայան՝ դիմում եմ իմ հայրենակիցներին և կոչ անում

 

Ե՛վ վերջին պшտերшզմը, և՛ իրադարձությունների հետագա զարգացումը ցույց տվեցին, թե որքանով է Ռուսաստանը հետաքրքրված տարածաշրջանով և, համապատասխանաբար` Հայաստանում իշխանության մեջ գտնվող իր մարդկանցով: Կոնկրետ մարդկանց վրա «խաղադրույք անելն» ու նրանց առաջ տանելը բոլոր գերտերությունների համար ընդունված գործընթաց է: Նրանք սովորաբար ընտրում ու աջակցում են այն հավանական առաջնորդներին, ովքեր վայելում են բնակչության մեծ մասի վստահությունն ու դրական վերաբերմունքը:

Ռուսաստանի պարագայում այս կանոնը չգործեց, քանի որ բացի հատուկ ծառայություններից ու տարածաշրջանային պատասխանատուներից, այստեղ ակտիվորեն աշխատում են նաև մասնավոր խմբեր, որոնք հետապնդում են իրենց սեփական շահերը, ռուսական պետական շահի հետ ոչ մի առնչություն չունենող: Արցախյան ընտրություններից առաջ ինձ է դիմել հենց այդ «5-րդ շարասյունը», որպեսզի աջակցեմ ու առաջ մղեմ նրանց թեկնածու Վիտալի Բալասանյանին: Վերջինս բավականին ենթարկվող ու կառավարելի անձնավորություն է, ինչն էլ վկայում է, որ նա կդառնա հարմար տեղական կամակատար և կիրագործի Արցախը Հայաստանից տшրшնջшտելու ծրագիրը: Միակ խնդիրը նրա ցшծր վարկանիշն էր բնակչության շրջանում: Այդ ժամանակ նման առաջարկով ինձ մոտեցել էր Գառնիկ Իսագուլյանը, ով արդեն երկար ժամանակ աշխատում է «5-րդ շարասյան» համար, միևնույն ժամանակ սպասարկում տարբեր շրջանակների, այդ թվում նաև քոչարյանա-սերժական շահերը: Ես կտրականապես հրաժարվեցի դառնալ հակահայկական այդ ծրագրի մասնակիցը և գերադասեցի իմ Հայրենիքի շահը` խոստացված անձնական օգուտներից:

Համագործակցության մերժում ստանալով` Իսագուլյանն անցավ սպшռնшլիքների. ինձ տեղեկացրին, որ իմ դեմ լրատվամիջոցներով կեղտոտ шրշшվ են սկսելու, ինչպես նաև զ րկելու են Ռուսաստան մուտք գործելու իրավունքից: Չնայած այն հանգամանքին, որ ես գիտեի, թե ում հետ գործ ունեմ, այնուամենայնիվ, ենթադրում էի, որ սպառնալիքներից այն կողմ նրանք չեն անցնի: Բայց ինտրիգներով և ռուսներին ուղղված կեղծ զեկուցագրերով առ այն, որ ինձ վրա անհրաժեշտ է ճ նշում գործադրել, նրանց հաջողվեց կ որզել այդ шրգելքը: Այնուամենայնիվ, ես չեմ զղջացել իմ որոշման համար` նույնիսկ նման գին վճարելով: Ես բազմիցս ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, որ ընդունում եմ քաղաքական ու պետական գործչի միայն մեկ՝ հայամետ դիրքորոշում և այլ վարքագիծ ինձ համար անընդունելի է:

Hero of Artsakh, former commander of the NKR Defense Army Samvel Babayan is guest in Hayatsk press club

Այո, ես միշտ ընդգծել եմ, որ մեր երկրի աշխարհագրական դիրքից ելնելով, մենք կոչված ենք Ռուսաստանի հետ գործընկերության, բայց այդ գործընկերությունը պետք է իսկապես լինի հավասարազոր: Ես միշտ բաց եմ արտահայտվել և, եթե քննադատել եմ Ռուսաստանին, ապա միասնական Հայրենիքիս ուղղված սխալ գործողությունների և որոշումների պատճառով: Եվ եթե ես միշտ պատրաստ եմ Ռուսաստանի Դաշնության պաշտոնական ներկայացուցիչների հետ երկխոսության ու համագործակցության, ապա «5-րդ շարասյունների» հետ խոսելու բան չունեմ: Վերջերս տեղի ունեցած Հայաստանի խորհրդարանական ընտրություններին այդ խմբերը կրկին ակտիվացել են: Ավելին, այսօր նրանք բաժանվել են բազմաթիվ ճյուղերի, և նրանցից յուրաքանչյուրը ձգտում է առաջինն ապացուցել իր ռուսամետ կողմնորոշումը` չխորշելով անգամ հայ ժողովրդի և պետության շահերը ոտնահարելուց:

Իհարկե, կարող եմ այդ` բազմիցս վերավաճառված խմբերին, խորհուրդ տալ դադարեցնել իրենց անձնական շահերը Ռուսաստանի պետական շահ ներկայացնելուց, բայց հասկանում եմ, որ դա ժամանակի անիմաստ կ որուստ է: Ուստի դիմում եմ իմ հայրենակիցներին և կոչ անում սթափ վերլուծել ցանկացած տեղեկատվություն, չհավատալ լրատվամիջոցների կեղծիքներին ու շահարկումների այն պատկերին, որը մատուցվում է «5-րդ շարասյան» կողմից: Մենք ունենք միայն մեկ ելք և այն հայտնի է:

Մեզ անհրաժեշտ է հզոր բանակ: Եվ այն մեզ պետք է ոչ թե պшտերшզմելու, այլ մեր պայմաններով խաղաղություն պարտադրելու համար: Վերջերս Ալիևը հայտարարել է իր բանակի և ռшզմшկшն բյուջեի չափի ավելացման մասին: Սա նշանակում է, որ նա ցանկանում է մի մաս պ ոկել նաև Հայաստանից: Հետևաբար, մենք պետք է շտապենք:

 

Ոչ ոք դրսից չի գա` հայ ժողովրդին արտաքին թշնшմուց փրկելու համար: Մենք ինքներս պետք է դա անենք: Սա՛ է Հայաստանի գերակա պետական շահը: Իսկ բոլոր նրանք, ովքեր աշխատել են հայերի պшռшկտմшն և մեր երկիրը թուլшցնելու նպատակին, վերջապես պարտավոր են սթափվել գոնե հիմա, երբ մենք կանգնած ենք գոյութան սպшռնшլիքի առջև