Կարդացեք նաև՝

Արցախյան երկրորդ պատերազմ, պատերազմ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև, որը սկսվել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայով և ավարտվել է նոյեմբերի 10-ին Արցախի կապիտուլացիոն

համաձայնագրով։ Արցախի Հանրապետությանը ռազմական աջակցություն է ցուցաբերել Հայաստանը, Ադրբեջանին՝ Թուրքիան։ Պատերազմը 1988 թվականին սկսված արցախյան հակամարտության վերջին էսկալացիան է, և ամենաարյունալին՝ առաջին պատերազմից հետո։

Մարտական գործողությունները ընթացել են արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում[19]։ Մարտական

գործողություններն սկսվել են սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07:10[20]։ Ի պատասխան պատերազմի՝ Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Ադրբեջանի որոշ շրջաններում սկզբում հայտարարվել է ռազմական դրություն և պարետային ժամ, ապա ընդհանուր զորահավաք։