Տե՛ր Աստված, Դու ամենուր ներկա ես և ամեն ինչ տեսնում ես, որտեղ էլ, որ ես լինեմ…իրական դեպք` Աստծո հրաշքի մասին

Մի ծեր ուղարկեց իր աշակերտ Պաիսիոսին՝ աշխատելու խցից հեռու գտնվող մի վայրում։ Վերջինս ժամեր շարունակ քայլեց կիզիչ արևի տակ։ Կեսօր էր։ Նա մի մեծ ժայռ տեսավ, որի տակ ստվեր էր, մոտեցավ, պառկեց՝ հանգստանալու ստվերում ու քնեց։ Եվ երբ նա քնած էր այնտեղ, կամ էլ նիրհում էր, տեսավ ծերին, որը նրան ասում է․

– Պաի՛սիոս, Պաի՛սիոս, վե՛ր կաց ու հեռացի՛ր այդտեղից։

Հաստատվում են Տիրոջ խոսքերը․ «Սրանք են նշանները, որոնք պիտի ուղեկցեն նրանց, որոնք հավատում են. իմ անունով դևեր պիտի հանեն, լեզուներ պիտի խոսեն, իրենց ձեռքերին օձեր պիտի բռնեն, և եթե մահացու թույն խմեն, դա նրանց չպիտի վնասի. հիվանդների վրա ձեռք պիտի դնեն և բժշկեն» (Մրկ․ 16։17, 18)։

Մի փոքր խորհելով՝ մենք կարող եք ասել․

– Տե՛ր Աստված, Դու ամենուր ներկա ես և ամեն ինչ տեսնում ես, որտեղ էլ, որ ես լինեմ։ Դու սիրով հետևում ես իմ ամեն քայլին։

Կրկնենք Դավթի հետ․ «Ո՞ւր գնամ ես քո հոգուց, կամ քո դեմքից ո՞ւր փախչեմ: Եթե երկինք ելնեմ, այնտեղ ես դու, եթե դժոխք իջնեմ, դրան էլ մոտ ես: Եթե առավոտյան թևեր առնեմ ու բնակվեմ ծովի եզերքին, այնտեղ էլ քո ձեռքն ինձ կառաջնորդի, և աջդ ինձ կընդունի» (Սղմ․ 138։7-10)։

Իհարկե, միայն գիտենալը բավարար չէ։ Սակայն մեծ մխիթարություն ու զորություն է, երբ մենք հավատում ենք դրան, ապրում ու համակվում ենք դրանով։

Հայր Պորֆիրիոս Կավսոկալիվացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա